Ֆլանագանը ծնվել է Թասմանիա նահանգի Լոնդֆորդ քաղաքում, 1961 թվականին։ Ընտանիքի վեց երեխաներից հինգերորդն է։ 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Թասմանիայի համալսարան` ստանալով բակալավարի աստիճան։ Շարունակել է ուսումը Օքսֆորդի համալսարանում` Ռոդսի կրթաթոշակով, որն ավարտել է մագիստրոսի աստիճան[9]։ Բացի վեպեր և պատմվածքներ գրելը` Ռիչարդ Ֆլանագանը գրել է գրականության, շրջակա միջավայրի, արվեստի և քաղաքականության մասին` տպագրվելով ավստրալիական ու միջազգային մամուլում, այդ թվում` Լը Մոնդ, The Daily Telegraph, Süddeutsche Zeitung-ը, Նյու Յորք Թայմս և The New Yorker պարբերականներում։ Ֆլանագանը ապրում է Հոբարթում` իր կնոջ և երեք աղջիկների հետ[10]։
↑Kerry Fox, Kristof Kaczmarek, Rosie Flanagan (1998 թ․ ապրիլի 23). «The Sound of One Hand Clapping». Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)